Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Թուրքագետ. «Իրանին ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա»

Թուրքագետ. «Իրանին ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա»
08.06.2013 | 18:05

Թուրքիայում մեկ շաբաթից ավել շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին ընդդեմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի զբոսայգին քանդելու և այդ վայրում առևտրի և զվարճանքի կենտրոն կառուցելու որոշման դեմ: Բազմահազարանոց ցուցարարները պահանջում են Էրդողանի հրաժարականը: «Ալիև հեռացիր» կոչերը չեն կարող էական ազդեցություն թողնել Թուքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ ցուցարարների մեջ իշխանական ներկայացուցիչներ չկան, ավելին, բոլոր կողմերը ստեղծված իրավիճակում փորձում են ինչ-որ բան անել»,-կարծում է թուրքագետ Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆԸ: Բողոքի ակցիաները, թուրքագետի համոզմամբ, ձեռնտու են ինչպես Սիրիային, այնպես էլ Իրանին. «Սիրիայի նախագահ Ասադը այսպես ասած կարող է «թայմ աութի»-ից օգտվել`իր ուժերը վերականգնելու համար, ինչպես նաև Իրանին ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա`հավելելով, որ Էրդողանը միանգամից չի հրաժարվի իր որոշումից. «Ճանաչելով նրան, կարող եմ ասել,որ նա հեշտությամբ չի հրաժարվի իր որոշումից, սակայն հայտնի է, որ իր աֆրիկյան շրջագայությունից հետո, երեկ տեղի ունեցած կոնֆերանսում ավելի մեղմ է արտահայտվել, քան նախկինում`ասելով, որ առևտրի կենտրոնը զբոսայգու տարածքում չի կառուցվի և ծառերը կպահպանվեն»,-ասաց թուրքագետը:

Նշենք, որ հավաքված ցուցարարներին բռնությամբ ցրելուց հետո լայնածավալ ցույցեր էին սկսվել երկրի տարբեր քաղաքներում՝ Անկարայում, Ադանայում, Իզմիրում և այլուր։ Անկարգությունների ընթացքում զոհվել է 4 մարդ, տուժել են հազարավոր մարդիկ, կան բազմաթիվ ձերբակալվածներ։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ